Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պետդեպարտամենտ. Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները

Պետդեպարտամենտ. Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները
19.04.2017 | 14:57

ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրել է Կոնգրեսին, որ Իրանը կատարում է 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի պայմանները, և հավելել, որ երկարաձգել է պաշտոնական Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման գործընթացը: Սա առաջին հավաստագրումն է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պարզել՝ ԱՄՆ-ի շահերից է բխում միջուկային ծրագրի շրջանակում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկումը՝ հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին նամակում Թիլերսոնը նշել է, որ ապրիլի 18-ի դրությամբ Իրանը հետևում է համաձայնություններով սահմանված իր պարտավորություններին: «Ամեն դեպքում պետքարտուղարը մտահոգություն է հայտնում Իրանի դերի շուրջ՝ որպես ահաբեկչության հովանավոր երկրի ու Կոնգրեսին տեղեկացնում նախագահի հանձնարարականով աշխատանքի մասին՝ գնահատելու՝ պատժամիջոցների հետագա չեղարկումը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ